‘ԺՀԿ անդամ. ԲՀԿ-ի հարցը քննարկվել է օգոստոսին ‘

974

«Նման նիստ կայացել է օգոստոս ամսին, որտեղ կուսակցություններից մեկի առաջարկով օրակարգ է մտել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ համագործակցության հարցը»,- այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Ժողվրդավարական հայրենիք կուսակցության անդամ, Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Պետրոս Գեւորգյանը` ի պատասխան մեր այն հարցի, թե ի վերջո ի՞նչ է որոշվել Կոնգրեսի օգոստոսյան հայտնի նիստին, որտեղ քննարկվել էր ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցը: Գեւորգյանը նաեւ նշեց. «Քննարկումների արդյունքում ես, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, առաջարկել եմ ընդունել հետևյալ որոշումը. վստահել Լևոն Տեր Պետրոսյանին իր վարած քաղաքականության մեջ և որևէ կերպ չկաշկանդել առաջին նախագահին: Իմ այդ առաջարկը պաշտպանեց նաև Սոս Գիմիշյանը, նա նույնսիկ բորբոքվեց, որ այդ հարցը նույնիսկ քննարկում ենք: Ասել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսել է այս գործը, եւ այն պետք է ավարտին հասցնել: Հետո առաջարկը պաշտպանեցին նաեւ քաղխորհրդի մյուս անդամները, ինչի արդյունքում էլ ընդունվեց նման որոշում»: 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան վարակվել է «քյասիբության համախտանիշո՞վ» ‘
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. ԲՀԿ-ին դրդեցինք մնալ առանձին քաղաքական ուժ ‘