‘Ժնևում մեկնարկել են «վեցյակի » և Իրանի բանակցությունները ‘

811

Ժնևում մեկնարկել են բանակցությունները միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև: Իրանական պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հանդիպումը տեղի է ունենում Ժնևում ՄԱԿ-ի Ազգությունների պալատում, փակ ռեժիմով: Պատվիրակությունների կազմը խիստ սահմանափակ է: Նախատեսված է, որ բանակցությունները շարունակվելու են երկու օր: Այսօր կանցկացվի բանակցությունների երկու ռաունդ, առաջինը՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ, իսկ երկրորդ ռաունդն իրանական կողմից կգլխավորի փոխնախարար Սեյեդ Աբաս Արաքչին:

Ինչպես ավելի վաղ РИА Новости-ին հաղորդել է ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը, «վեցյակը» հույս ունի առաջին իսկ ռաունդում միջուկային հիմնախնդիրը լուծելու վերաբերյալ նոր առաջարկներ ստանալ Իրանից: Ընդ որում՝ միջազգային հանրությունը ևս ճգնաժամից դուրս գալու սեփական տարբերակն ունի:

«Վեցյակի» մեջ ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) և Գերմանիան, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Մոսկվայում անկարգությունների պատճառ դարձած սպանության հեղինակը’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է ‘