‘Ձերբակալվել է Մոսկվայում անկարգությունների պատճառ դարձած սպանության հեղինակը’

946

Մոսկվայից 120 կմ հեռավորության վրա գտնվող Կոլոմնա քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Օրխան Զեյլանով, որը կասկածվում է Եգոր Շչերբակովին սպանելու մեջ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք, որ սպանությունը մասսայական անկարգությունների պատճառ էր դարձել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևովո շրջանում: Համաձայն պաշտոնական վարկածի, Զեյլանովը անպատվել է սպանված Շչերբակովի ընկերուհուն, իսկ երբ վերջինս փորձել է պաշտպանել կնոջը` դանակի հարված է ստացել սրտի շրջանում և մահացել: Դեպքից հետո Արևմտյան Բիրյուլևովո շրջանի հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով գտնել սպանության հեղինակին: Նշենք նաև, որ ի սկզբանե հայտնի էր, որ հանցագործը կովկասյան արտաքին է ունեցել:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակ. Հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի նամակը հանձնվել է նրա ընտանիքին’
Հաջորդ հոդվածը‘Ժնևում մեկնարկել են «վեցյակի » և Իրանի բանակցությունները ‘