Ժոան Լապորտա․ Լեւանդովսկին երաշխավորում է շատ գոլեր

234

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կատալոնական ակումբ։

«Լեւանդովսկին մի քանի անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»։ Նա երաշխավորում է շատ գոլեր, իսկ ամեն մեծագույն թիմի պետք է այդպիսի հարձակվող։ Լեւանդովսկու, Անսու Ֆատիի եւ Օբամեյանգի հետ մենք ունենք շատ գոլերի երաշխիք։ Մրցաշրջանները գնալով են դառնում են ավելի երկար եւ բարդ, հանդիպումների քանակը մեծանում է, իսկ Լեւանդովսկու կինը սննդաբան է։ Դա հրաշալի է։

Լեւանդովսկուն ձեռք բերելու համար մենք մրցակցում էինք ՊՍԺ-ի եւ «Չելսիի» նման ակումբների հետ։ Ռոբերտը ցանկացավ կարիերան շարունակել մեր ակումբում։ Նա ստիպված էր ենթարկվել լուրջ ճնշման»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

Լեւանդովսկին Մայամիում միացել է «Բարսելոնային» եւ արդեն բուժզննում է անցել։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր։

Նախորդ հոդվածը«Միլանը» երկարաձգեց պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ
Հաջորդ հոդվածըՀամբուրգ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով