«Միլանը» երկարաձգեց պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ

256

Իտալիայի չեմպիոն «Միլանը» նոր պայմանագիր է կնքել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Իբրահիմովիչը կշարունակի հանդես գալ 11 համարի խաղաշապիկով։

40-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է ծնկի վիրահատությունից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերին։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իբրահիմովիչի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը։

Նախորդ հոդվածըՊաուլո Դիբալան կմիանա «Ռոմային»
Հաջորդ հոդվածըԺոան Լապորտա․ Լեւանդովսկին երաշխավորում է շատ գոլեր