Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է

216

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության երկու խաղով, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

«Կրեմոնեզեի» դեմ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում Մոուրինյոն վիճել էր չորրորդ մրցավարի հետ եւ կարմիր քարտ ստացել (տեսանյութ

«Ռոման» «Կրեմոնեզեին» պարտվել էր 1:2 հաշվով։

Մոուրինյոն այս մրցաշրջանում ստացել է 3 կարմիր քարտ։

Իտալիայի առաջնության հաջորդ երկու տուրերում «Ռոման» կընդունի Թուրինի «Յուվենտուսին», կհյուրընկալվի «Սասուոլոյին»։

Նախորդ հոդվածըԼեւոն Բարսեղյան. Ես արդեն 15 տարի Մարտի 1-ը մեծատառով եմ գրում
Հաջորդ հոդվածըԱնգլիայի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը