‘Ժոզե Մոուրինյուն չափազանց թանկ է եղել Սիրիայի հավաքականի համար’

1424

 

Սիրիայի սպորտի նախարար Մուվաֆֆակ Ջումման հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյուն չի դառնա Սիրայի հավաքականի գլխավոր մարզիչ, քանի որ աշխատավարձի նրա պահանջը գերազանցում են երկրի սպորտի նախարարության հնարավորությունները:

«Հանգամանքները թույլ չեն տալիս Ժոզե Մոուրինյուին` գալ այստեղ: Այստեղ բավականաչափ ռեսուրսներ չկան նրա համար: Ես Սիրայի հավաքականին հաջողություններ եմ ցանկանում, բայց մենք պետք է հարմարվենք ունեղած պայմաններին»,, — Ջումմայի խոսքերն է մեջբերում AP-ը:

Ավելի վաղ Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ առաջարկ է ուղարկել Մոուրինյուին, քանի որ հավաքականին թոփ-մարզիչ է հարկավոր: 

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Արդարացի չէ, որ ես չեմ կարող ներկա լինել «Եվրո-2016»-ին» ‘
Հաջորդ հոդվածը‘Իլյարամենդի. Կարող ենք հաղթել «Բարսելոնային»’