‘Ժոզե Մոուրինյո. Այն, որ Բալոտելին տեղափոխվել է «Միլան», մեր համար աղետ չէ’

755

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր տեսակետն է հայտնել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Մանչեսթեր Սիթիից» «Միլան» տղափոխության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Բալոտելին «Ինտերի» դպրոցի սան է եւ Մուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել ակումբի կազմում:

«Բալոտելին «Միլանի» մարզաշապիկը փորձում էր դեռ այն ժամանակ, երբ խաղում էր «Ինտերի» կազմում: Այժմ նա հասել է իր նպատակին եւ կարող է գոհ լինել:

Իսկ եթե Խավիեր Ձանետիին տեսնեինք «Միլանի» մարզաշապիկով, ահա դա իսկապես աղետ կլիներ: Բայց ոչ Բալոտելիի դեպքում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Sky Sports Italia-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաց քաղաքական գործիչը մեղադրվում է Ռուսաստանում անկարգություններ կազմակերպելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ-ի տվյալները վերջնական չէին, վերջնական տվյալները կհրապարակվեն մայիսին’