‘Ժոզե Մոուրինյո. Կասիլյասը գտնվում է հիանալի մարզավիճակում, սակայն նա կմնա պահեստայինների նստարանին’

1121

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի մարզավիճակի մասին:

«Իկերը հիանալի մարզավիճակում է գտնվում եւ պատրաստ է խաղալ: Սակայն վաղը նա նորից կմնա պահեստայինների նստարանին, իսկ խաղադաշտ կմտնի Դիեգո Լոպեսը:

Բնավ չեմ զարմանա, եթե հաջորդ հանդիպմանը Իկերը ավելի լավ մարզավիճակում լինի եւ խաղադաշտ դուրս գա:

Դա իմ եւ ամբողջ թիմի համար պարզապես հիանալի է, որ մենք ունենք երկու այնպիսի դարպասապահներ, ինչպիսիք են Կասիլյասն ու Լոպեսը: Երկուսն էլ լավն եւ պատրաստ են խաղալ»,- ասել է Մոուրինյոն:

Նշենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում վաղը խաղալու է «Բետիսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Ակցիա քաղաքապետարանի դիմաց (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘3-րդ դասարանի մաթեմատիկայի զավեշտալի խնդիր (լուսանկար)’