‘3-րդ դասարանի մաթեմատիկայի զավեշտալի խնդիր (լուսանկար)’

5696

Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքում գրել է.

«Դե, լուծեք 3-րդ դասարանի մաթեմատիկայի այս խնդիրը. չմոռանաք կշեռք վերցնել:

Ընդամենը այս մի «խնդիրը» իր մեջ պարունակում է բացառիկ անգրագիտության մի ամբողջ հավաքածու: Հատ-հատ ցույց եմ տալիս: Պատահական այսօր աչքս ընկավ:
• «…միջին քաշայինների երկամարտում». այսպիսի հասկացություն չկա ծանրամարտում, կա կոնկրետ քաշային կարգ, մեր դեպքում՝ 82,5 կգ քաշային կարգ:
• «….փոքր ինչ ավելի, քան 402 կգ արդյունք». որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ ասել է փոքր ինչ ավելին՝ աչքաչափո՞վ է, պլյուս-մինո՞ւս է: Այսպիսի հասկացություն էլ չկա, կա կոնկրետ ցուցանիշ:
• «… չեմպիոնատ»… հայերենից կաղում են մի ուրիշ ձեւ, եթե չգիտեն «առաջնություն» բառի մասին:
• սա ամենաարտառոցն է, որ հեղինակները խաբար չեն, որ ոչ թե 402 կամ փոքր ինչ ավելի է եղել Յուրի Վարդանյանի ցուցանիշը, այլ՝ 400 կգ: Դա այնքան հանրահայտ փաստ է, որ ապշել կարելի է հեղինակների չիմացության վրա:
• «…Այս արդյունքը չի գերազանցվել մինչ օրս»: Եվս մեկ անգրագիտություն՝ 1986թ. Սոֆիայի աշխարհի առաջնությունում բուլղարացի Ասեն Զլատեւը երկամարտում 405 կգ ցուցանիշ է ցույց տվել:
• Մի 3-4 սխալ էլ կա, բայց մեծահոգաբար դրանց չանդրադառնանք, այսքանն էլ հերիք է:
Իսկ հիմա, բարի լուծում»:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Կասիլյասը գտնվում է հիանալի մարզավիճակում, սակայն նա կմնա պահեստայինների նստարանին’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդատվություններ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ’