‘«Ժողովուրդ». թիկնապահները դեռ աչքի են ընկնում (լուսանկար)’

1434

\"\"

Երեկ՝ կեսօրին, «Ժողովուրդ»-ի լրագրողը լուսանկարել և տեսանկարահանել է, թե ինչպես են Աժ շարքային պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող 099 օօ 01 և 991 օօ 11 համարանիշերով երկու մեքենաները, իրար «կպած», սլանում Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Խանջյան փողոց։ Մեր մեքենան փորձեց մի քանի անգամ վազանց կատարել ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Գրիգորյանի մեքենաներին, սակայն արգելեցին «մտնել» իրենց շարքը։ Ակնհայտ երևաց այն, ինչն օրեր առաջ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նկարագրել ու դատապարտել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Գրիգորյանը շրջում էր թիկնապահանման բարքեր դրսևորող մեքենայի ուղեկցությամբ, ընդ որում՝ երկու մեքենաների վրա էլ Աժ պատգամավորի համարանիշեր էին։

Իհարկե, այս տեսարանը Հայաստանի համար նորություն չէ, և Գրիգորյանը միակ գործարար պատգամավորը չէ, որ շքախմբով է շրջում, պարզապես Սերժ Սարգսյանն է հրահանգել երկրի երեսից վերացնել թիկնապահներին։ ՀՀ ոստիկանության ՊՊ գլխավոր վարչությունից էլ մեզ հայտնեցին, որ Գրիգորյանը պաշտոնապես թիկնապահներ չունի։ Փորձեցինք զրուցել նաև Աժ պատգամավորի հետ, սակայն պատասխանեց վարորդ ներկայացած մի մարդ՝ վստահեցնելով, թե Գրիգորյանը թիկնապահներ չունի. «Մենակ իմ հետ ա ֆռում»։ Այդ դեպքում հարց է առաջանում, ո՛վ է լուսանկարում երևացող մեքենաների տերը։

Նախորդ հոդվածը‘Օբամայի կինն Օբամայից «դուրեկան» է ‘
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլ» գնահատականի և ավելի ուշ այդ «դհոլը» խորհրդարան տանելու որոշման միջև հակասություն չկա’