‘«Ժողովուրդ». Ծեծված «Ռեգնումի» խմբագիրը կվճարի 150.000 դրամ տուգանք’

1069

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի նախագահ Ռուբեն Գրդզելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացավ թերթը «Ռեգնում»–ից, հաշվի առնելով Գրդզելյանի՝ նախկինում դատված չլինելը և նրա խնամքի տակ անչափահաս երեխաներ լինելը՝ դատախազը միջնորդել Է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով Գրդզելյանին մեղավոր ճանաչել և բռնագրավել 150.000 դրամ տուգանք։

Քրգործում ներառված մյուս քաղաքացու՝ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանիկյանի դեմ մեղադրողը ևս նմանատիպ մեղադրանք Է առաջադրել՝ պահանջելով բռնագանձել 100.000 դրամ։

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ադրբեջանից 300 մ հեռավորության վրա գտնվող գյուղը բնաջնջման եզրին է’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանը բան էր, ասում էր, էլի՛’