‘«Ժողովրդի ծառան» օրենքներ կընդունի իմպիչմենտի և անձեռնմխելիության վերաբերյալ’

2274

Ուկրաինայի նախագահի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն ռադայի նոր գումարման կազմում մտադիր է օրինագծեր ընդունել իմպիչմենտի, պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու և ապօրինի հարստացման համար պատասխանատվության վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Դմիտրի Ռազումկովը:

Խորհրդարանական ընտրություններից տասն օր առաջ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքերը քաղաքական ուժերի վարկանիշով և, հարցումների համաձայն, կարող է ստանալ առնվազն 50 % ընտրողների աջակցությունը:

Ռադայի գործող կազմում Զելենսկուն չհաջողվեց ցանկալի աջակցությունն ստանալ: Այսպես, նրա նախաձեռնությունները իմպիչմենտի և ապօրինի հարստացման համար պատժի վերաբերյալ պատգամավորները նույնիսկ քննարկման չդրեցին:

Նախորդ օրը Զելենսկին հայտարարել է  լյուստրացիայի մասին օրենքի գործողությունն ընդլայնելու նախաձեռնության մասին, որպեսզի իշխանության զտումը վերաբերի ոչ միայն նախագահ Վիկտոր Յանուկովիչի ժամանակների պաշտոնյաներին, այլև նրանց, ովքեր աշխատել են Պյոտր Պոռոշենկոյի օրոք:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նախկինների քննադատությունը՝ հանուն վարկանիշի՞’
Հաջորդ հոդվածը‘Տուվայում ավտոմեքենան փորձել է գետն անցնել ծանծաղուտով’