‘Ի՞նչ նոր անուն կունենա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը’

733

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի սպորտի նախարար Լուսիա Ֆիգարին պատմել է, թե ինչ է կոչվելու «Արքայական ակումբի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտն անվանափոխությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է իսպանական «AS» պարբերականը:

Պերեսի հայտարարության համաձայն՝ մարզադաշտը կստանա նոր հովանավորի անվանումներից մեկը։ Նշենք, որ մոտավորապես մեկ ամիս առաջ «Ռեալը» համագործակցության պայմանագիր է կնքել Աբու Դաբիից «International Petroleum Investment Company» (IPIC) ընկերության հետ, որն էլ իր հերթին 2011-ին ձեռք էր բերել իսպանական CEPSA նավթաքիմիական ընկերությունը։

«Սանտյագո Բեռնաբեուն» կարող է կրել այդ երկու ընկերություններից մեկի անվանումը՝ «IPIC Բերնաբեու» կամ «CEPSA Բերնաբեու»։ Որոշումը պետք է ընդունի վերոնշյալ ընկերությունը,- հաղորդում է «AS»-ը։

Նախորդ հոդվածը‘Սեպուհի աճյունասափորը հողին կհանձնվի Եռաբլուրում’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի տխուր արձագանքները (տեսանյութ)’