Իբրահիմովիչը կազմել է նախկին թիմակիցների խորհրդանշական հավաքականը

145

Ֆուտբոլիստի կարիերան ավարտած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կազմել է նախկին թիմակիցների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ իրեն, հաղորդում է Barca Universal-ը։

Ջանլուիջի Բուֆոն, Լիլիան Տյուրամ (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Տիագո Սիլվա («Միլան», ՊՍԺ), Ալեսանդրո Նեստա («Միլան»), Մակսվել («Ինտեր», «Բարսելոնա», ՊՍԺ), Պատրիկ Վիեյրա («Յուվենտուս», «Ինտեր»), Չավի («Բարսելոնա»), Պավել Նեդվեդ («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Ռոնալդինյո («Միլան»), Զլատան Իբրահիմովիչ։

41-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելաքսիում», «Միլանում»։

Նախորդ հոդվածըԷդեն Ազարը մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում
Հաջորդ հոդվածըTransfermarkt․ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում