Էդեն Ազարը մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում

318

Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր է կարիերան շարունակել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում, հաղորդում է Sky Sport-ը։

Ավելի վաղ նշվում էր, որ Էդեն Ազարն Արքայական ակումբը լքելուց հետո կարող է ավարտել կարիերան, սակայն հիմա ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել առաջարկներ ԱՄՆ-ից։

Էդեն Ազարը «Ռեալում» անցկացրել է 76 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՎիետնամը և ԱՄՆ-ը նշել են անհետ կորած զինծառայողների համատեղ որոնման 35-ամյակը
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչը կազմել է նախկին թիմակիցների խորհրդանշական հավաքականը