Իբրահիմովիչն ասել է, թե ով է դառնալու ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը

240

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հետևում է Աշխարհի առաջնության իրադարձություններին, նա երկրպագում է «Միլանի» իր գործընկեր ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն։

Զլատանը կարծում է, որ Ժիրուն կարող է դառնալ մեկնարկած Աշխարհի առաջնության լավագույն խաղացողը։

«Ո՞վ կդառնա առաջնության լավագույն խաղացողը․․․ Օլիվյե Ժիրուն։ Ո՞վ կզարմացնի այս առաջնությունում․․․ Ես կաջակցեմ իմ ընկերոջը՝ Օլիվյե Ժիրուին։

Ո՞վ կլինի առաջնության լավագույն տաղանդը․․․ Օլիվյե Ժիրուն, քանի որ նա դեռ երիտասարդ է, ինչպես և ես», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-ի առաջին խաղում Օլիվյե Ժիրուն երկու գոլ խփեց Ավստրալիայի հավաքականի հետ խաղում։

Նախորդ հոդվածըՌոնալդոն վարակվել է կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըՀնդկաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի՝ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը