‘Իբրահիմովիչ. «Եթե որևէ մեկին վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում»’

872

«Պարի Սեն Ժերմենի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը ներողություն է խնդրել Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Բորդոյից» կրած պարտությունից հետո արած հայտարարության համար: Շվեդ ֆուտբոլիստն ասել էր, որ երբեք այս կեղտոտ երկրում նման վատ մրցավարություն չէր տեսել:

«Իմ խոսքերը Ֆրանսիայում ապրող մարդկանց չէին վերաբերվում: Ես էմոցիաների ազդեցությամբ եմ խոսել: Եթե ինչ-որ մեկն ինձ սխալ է հասկացել կամ վիրավորվել է, ես ներողություն եմ խնդրում: Խնդիրներ չունեմ, ես անկեղծ մարդ եմ: Կարծում եմ` ֆրանսիացիները բավականաչափ խելացի են իրավիճակը հասկանալու համար: Կրկնում եմ` եթե որևէ մեկին վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում:

Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր հարգում են ինձ: Երբ նոր էի ժամանել Փարիզ, ինձ ջերմ ընդունելության են արժանացրել, և ես երջանիկ էի: Ես հաճույքով եմ ապրում Փարիզում: Բայց չեմ զղջում, և ոչ ոք չի ստիպի ինձ փոխել կարծիքս: Խոսել եմ միայն ֆուտբոլի մասին, քանի որ այն ինձ համար ամեն ինչից կարևոր է»,-Զլատանի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն պահանջում է քննարկել ռուսաստանյան ունեցվածքը բռնագրավելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները (լուսանկարներ)’