‘Իբրահիմովիչ. «Չի կարող ավելի լավ բան լինել, քան ազգային ընտրանու կազմում խոշոր մրցաշարին մասնակցելը»’

904

Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի, որ ազգային ընտրանու կազմում կմասնակցի 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը:

«Հիանալի կլինի մասնակցել Եվրո-2016-ին: Մեծ հույս ունեմ, որ Շվեդիայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Չի կարող ավելի լավ բան լինել, քան ազգային ընտրանու կազմում խոշոր մրցաշարին մասնակցելն է:

Ակումբում խաղալը մեկ բան է, սակայն հավաքականում հանդես գալն ամբողջովին այլ է: Բոլոր ֆուտբոլիստները, երբ պաշտպանում են ազգային ընտրանու պատիվը, փորձում են իրենց լավագույն խաղը ցուցադրել»,-ասել է Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Շվեդիայի հավաքականն ընդգրկված է Եվրո-2016-ի ընտրական փուլի G խմբում և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Ռամոս. «Աշխարհում ընդամենը մի քանի ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են համեմատվել Ինյեստայի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Ալբանիա — Հայաստան հանդիպման մրցավարի անունը’