‘Ռամոս. «Աշխարհում ընդամենը մի քանի ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են համեմատվել Ինյեստայի հետ»’

922

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գովասանքի խոսքեր է ասել Իսպանիայի հավաքականում իր թիմակից Անդրես Ինյեստայի մասին և ափսոսանք է հայտել, որ «Բարսելոնայի» կիսապաշտպանը հանդես չի գալիս մադրիդյան թիմում:

«Ինյեստան աշխարհի բոլոր աղջիկների համար ցանկալի տղա է,-կատակով սկսել է Ռամոսը,-Նրա կարիերան և վիճակագրությունն ամեն ինչ ասում են: Աշխարհում ընդամենը մի քանի ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են համեմատվել նրա հետ: Ցավոք, նա չի խաղում «Ռեալում»,-Ռամոսի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիա — Բրազիլիա՝ 1:3 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Չի կարող ավելի լավ բան լինել, քան ազգային ընտրանու կազմում խոշոր մրցաշարին մասնակցելը»’