‘Իզվեստիա. Մխիթարյանի հրաժարագինը դարձել է 30 միլիոն եվրո’

880

Ըստ «Իզվեստիայի», եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը՝ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխել ներկայիս ակումբը միայն այն դեպքում, եթե հավանական գնորդը նրա տրանսֆերի դիմաց վճարի 30 միլիոն եվրո, հայտնում է Armsport.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, տաղանդավոր և աշխատասեր հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և ռուսական Պրեմիեր լիգաների առաջատար ակումբները։

Այդուհանդերձ, «հանքափորների» ղեկավարությունը, որը մտադիր չէ բաժանվել իր առաջատար խաղացողներից մեկից և լավագույն ռմբարկուից, Մխիթարյանի պայմանագրում ամրագրել է բավական պատկառելի հրաժարագին, որը կազմում է 30 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Կորեայի ափերի մոտ ականակիր գծանավ է կայանել’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ ԳՄ. Տեղի է ունեցել կանխամտածված սպանություն’