‘ԻԻՀ դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է’

970

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, տեղեկացնում է  նախարարության մամուլի ծառայությունը:

Դեսպան Ռեիսին  նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Առանձնակի կարևորվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համատեքստում: Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ հայ-իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Իրանի հետ սահմանի վրա նախատեսվում է Ազատ տնտեսական գոտու ստեղծում’
Հաջորդ հոդվածը‘«Շերեմետևոյի» կայանատեղիում Իլ-96 ինքնաթիռ է բռնկվել’