‘Իլհամ Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում’

975

Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 72 %-ի հաշվարկից հետո Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,7 %-ը: Նրա օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած 3,72 միլիոն ընտրողներից 2,039 միլիոնը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը : ԿԸՀ ղեկավար Մազահիր Պանախովն ասել է, որ նման արդյունքով արդեն իսկ կարելի է ասել, որ գործող նախագահը վերընտրվել է երրորդ ժամկետի համար: Ինչպես Բաքվից հաղորդել է BBC-ի թղթակիցը, ընդդիմության միացյալ թեկնածուն՝ Ջամիլ Հասանլին, նույն պահի դրությամբ հավաքել է  ձայների ընդամենը 8,2 %-ը: Նրա օգտին իրենց ձայնը տվել է 123 հազար ընտրող:

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության դիտորդները BBC-ի ռուսական ծառայության թղթակցին հավաստիացրել են, թե ընդդիմության պնդումները՝ ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների վերաբերյալ՝ անհեթեթություն են: Մինչդեռ ընդդիմադիր Ազգային խորհուրդը հայտնել է բազմաթիվ խախտումների մասին:

Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցում էր տասը թեկնածու: Նրանցից հինգը ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներ էին և ընդդիմության կարծիքով՝ իշխանության դրածոները, երեքը քիչ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ էին:

Նախորդ հոդվածը‘Արմեն Սարգսյանը «ձեռքի հետ» սկսել է զբաղվել Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կարող են կրկին ընդգրկել պետական հուշարձանների շարքում’