‘Իկեր Կասիլյասը կրկնել է թիմի լեգենդար հարձակվող Ռաուլի ցուցանիշը’

1071

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկնել է թիմի լեգենդար հարձակվող Ռաուլի ցուցանիշը:

«Ռեալի» պաշտոնական կայքը հաղորդում է` Իկեր Կասիլյասը շարունակում է պատմություն կերտել հարազատ ակումբում: Լա Լիգայի 23-րդ տուրի` «Դեպորտիվոյի» նկատմամբ տոնած հաղթանակը Կասիլյասի համար 327-ն էր Լա Լիգայում: Այս ցուցանիշով նա հավասարվեց Ռաուլին:

Իսպանիայի առաջնությունում Իկեր Կասիլյասը 499 խաղի է մասնակցել: Եթե հաջորդ տուրում «Ռեալը» հաղթանակ տոնի, Կասիլյասն իր համար հոբելյանական խաղում կգերազանցի Ռաուլի ռեկորդը: Նշենք նաև, որ Ռաուլն Իսպանիայի առաջնությունում 550 խաղի է մասնակցել:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը’
Հաջորդ հոդվածը‘Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՔԿ-ն նոր մանրամասներ է հաղորդել’