‘Իկեր Կասիլյաս. Մոուրինյոն ոչինչ չի բացատրել’

764

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է այն փաստը, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Մալագայի» հետ խաղում (2:3) Կասիլյասին թողել էր պահեստայինների նստարանին:

«Ես դրան սովոր չեմ, բայց թիմը Կասիլյասից կարեւոր է, եւ մեծ մեծ-մեծ խոսքեր չեն: Մարզիչն է որոշում, թե ով խաղա: Ես պետք է ավելի շատ մարզվեմ Ադանի հետ մրցակցելու համար:

Մոուրինյոն ինձ ոչինչ չի ասել, չի բացատրել իրավիճակը: Նա ոչինչ չի բացատրում, երբ խաղում եմ, այդպես վարվեց նաեւ այն բանից հետո, երբ ես չխաղացի:

Խաղընկերներս ինձ իրենց զորակցությունը հայտնեցին, իսկ բոլորս էլ աջակցեցինք Ադանին: Վերջին ժամանակներս մեր արդյունքները բարենպաստ չեն, բայց այն փաստը, որ ես եւ Ադանը ստացանք խաղընկերների աջակցությունը, վկայում է մեր միասնության մասին:

Շաբաթվա ընթացքում զգում էի, որ չեմ խաղալու, բայց դա նշանակություն չուներ: Կարեւոր էր հաղթել Մալագայում`առաջատարներից ետ չմնալու համար:

Ես ինձ նորմալ եմ զգում: Մենք պետք է հարգենք մարզիչի որոշումները, իսկ ես պետք է ավելի շատ մարզվեմ` վստահությունը վերականգնելու համար»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ Կասիլյասը մարզիչի որոշմամբ մնացել էր «Ռեալի» պահեստայինների նստարանին:

Նախորդ հոդվածը‘Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան. Նախատեսված է հանդիպում Հնդկաստանի ազգային կոնգրեսի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի կամրջից ընկնել է գետը (տեսանյութ)’