Իմանոլ Ալգուասիլ․ «Զախարյանը խաղաոճով նման է Զիդանին»

214

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը Նոբել Առուստամյանի հետ զրույցում խոսել է իսպանական ակումբի նորեկ Արսեն Զախարյանի խաղային որակների մասին։

«Արսենին դժվար է համեմատել որևէ ֆուտբոլիստի հետ։ Նա շատ հավասարակշռված, կենտրոնացած և ֆիզիկական լավ տվյալներով օժտված ֆուտբոլիստ է։ Զախարյանը հիանալի տեխնիկա ունի և կարող է խաղալ խաղադաշտի ցանկացած հատվածում։ Ինձ այդ ամենը շատ է դուր գալիս։

Նրա խաղային որակները մասամբ նման են Զինեդին Զիդանի որակներին։ Արսենը կարողանում է իր գործողություններով խաղին ներդաշնակություն հաղորդել։ Տակտիկապես էլ շատ գրագետ է»,- նշել է 52-ամյա իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Արսեն Զախարյանն օգոստոսի 19-ին է պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, որի կազմում Իսպանիայի Լա լիգայում նորամուտը նշել է «Լաս Պալմասի» դեմ երրորդ տուրի խաղում (0-0)։ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար իսպանական ակումբը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ 

Նախորդ հոդվածըԷդգար Սևիկյանը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հավաքականում
Հաջորդ հոդվածըԼուկակուն տեղափոխվեց «Ռոմա»