‘Իմ հայրը նախագահ է. Քաղաքական գործիչների նշանավոր դուստրերը’

1905

Քաղաքական գործիչների զավակներն անխուսափելիորեն հայտնվում են ԶԼՄ-ների և հանրության ուշադրության կենտրոնում: Իսկ եթե հասարակական գործչին Աստված դուստր է պարգևել, նրան ավելի ուշադիր են հետևում՝ թե սիրունության, թե հաջողակության և թե «բարոյական կերպարի» տեսակետից:

Իվանկա և Թիֆոնի Թրամփներ

Շինարարության մագնատ և քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ 34-ամյա Իվանկան, մանկուց հանրային անձնավորություն է: Երազում էր մոդելի կարիերայի մասին: 1997 թ. հայտնվել է անչափահաս աղջիկների համար նախատեսված  ամսագրի շապիկին, այնուհետև հաջորդել են այլ ֆոտոսեսիաներ ու նորաձևության ցուցադրություններ:

Հետագայում Իվանկայի կիրքն այդ զբաղմունքի հանդեպ սառեց, ու նա սկսեց հետաքրքրվել բիզնեսով ու գրականությամբ: Ամուսնացած է, ունի երկու երեխա, երրորդին է սպասում:

Իվանկայի խորթ քույրը՝ Թիֆանին, 22 տարեկան է: Նա իսկական վիրտուալ բարձրաշխահիկ օրիորդ է՝ գեղեցիկ արտաքնի և սոցիալական ցանցերում իր առօրյան ներկայացնելու շնորհիվ:

Մալիա և Սաշա Օբամաներ

ԱՄՆ «առաջին երեխաներին» արգելված է օգտվելու սոցիալական ցանցերից, սակայն անգլիալեզու լրատվամիջոցները հետևում են նրանց յուրաքանչյուր քայլին: Մալիան 17 տարեկան է, Սաշան՝ 14, քույրերն ուսանում են Վաշինգտոնում՝ Sidwell Friends մասնավոր դպրոցում:

2015 թ. The New York Post-ը ավագ քրոջն անվանել է «նորաձևության ծագող աստղ». Մալիան դարձել է նորաձևության ամսագրերի սևեռուն ուշադրության առարկան: Այսպես, նրան մի ամբողջ բլոգ է նվիրված՝ «Մալիա Օբաման հոյակապ է», որում պարբերաբար հրապարակվում են աղջկա լուսանկարները՝ տարբեր զգեստներով:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ Մալիայի և Սաշայի փոխհարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ: 2014 թ. նրանք աշխարհի ամենաազդեցիկ անչափահասների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են չորրորդ տեղը:

Գուլնարա Կարիմովա

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի դուստրերը «հայրիկի աղջիկների» ցանկում ամենաավագն են. Գուլնարան 43 տարեկան է, Լոլան՝ 39: Կրտսերը երկրում հայտնի բարեգործ է, սակայն ավագի կենսագրությունը շատ ավելի բարդ է: Գուլնարային նույնիսկ համարում էին երկրի նախագահի պաշտոնում հոր ժառանգորդը, սակայն 2013 թ. հոր հետ ծագած տարաձայնությունների պատճառով նրա քաղաքական ազդեցությունն աստիճանաբար անկում ապրեց:

 Մինչև վերջերս Գուլնարան զբաղվում էր Guli բրենդի զարդեղենի դիզայնով, հայտնի էր որպես երգչուհի՝ Googoosha կեղծանվամբ, «Ուզբեկստանի մշակույթի և արվեստի հիմնադրամ» հասարակական ֆոնդի խնամակալների խորհրդի ղեկավարն էր:

Գուլնարան 1991 թ. ամուսնացել էր ԱՄՆ քաղաքացի Մանսուր Մաքսուդիի հետ, սակայն 2001 թ. նրանք բաժանվել են, իսկ երկու երեխաների խնամակալության հարցը միջազգային սկանդալի առարկա էր դարձել: Սակայն ի վերջո՝ ամերիկյան դատարանը երեխաներին հանձնեց մորը:

Լեյլա Ալիևա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը՝ Լեյլան, 30 տարեկան է: Նա «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է, իր պապի՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, Ռուսաստանի ադրբեջանական երիտասարդական կազմակերպության նախագահը և այլն: Լեյլան երեք երեխաների մայր է՝ երկու որդիների՝ Ալիի և Միքայիլի, և խորթ դստեր՝ Ամինայի: Լեյլան բաժանված է ամուսնուց՝ Crocus Group ընկերության փոխնախագահ և երաժիշտ Էմին Աղալարովից:

 

Բարբարա Բեռլուսկոնի

31-ամյա Բարբարան Finlnvest-ի տնօրենների խորհրդի կազմում է, նա «Միլան» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է:

Այն ժամանակվանից, երբ աղջիկը դարձավ 16 տարեկան, մամուլը չի դադարում քննարկելուց նրա անձնական կյանքը, մասնավորապես՝ սիրավեպերը հայտնի ֆուտբոլիստների հետ: Բարբարաբ եկու որդի ունի:

Ջենն Բուշ-Հագեր

ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրը 34 տարեկան է, 2008 թվականից ամուսնացած է, ունի երկու զավակ: Աղջիկը ոչ մի բանով աչքի չի ընկել:

Ֆրենսիս Էբոթ

Դեռ մինչև վերջերս ավստրալական մամուլը հազվադեպ էր շրջանցում երկրի վարչապետ (պաշտոնից հեռացել է 2015 թ. սեպտեմբերին) Թոնի Էբոթի ընտանիքի մասին լուրերը:

Էբոթը երեք դուստր ունի, բայց չգիտես ինչու՝ ԶԼՄ-ների սիրեցյալը միջնեկն է՝ Ֆրենսիսը: Նրա մասին մամուլի հրապարակումների վերնագրերը սովորաբար թաղի բամբասկոտ կանանց հին ու բարի ավանդույթներով էին ձևակերպված լինում. «Ֆրենսիս Էբոթին լուսանկարել են ծխախոտը ձեռքին: Իսկ հայրիկը տեղյա՞կ է»:

Մարիամ Նավազ

Պակիստանի գործող վարչապետի 42-ամյա դուստրը՝ Մարիամը, Twitter-ում 1,71 մլն ընթերցող ունի: Նա, անկասկած, երկրի ամենահայտնի կանանցից մեկն է:

Փենջաբի համալսարանում «անգլիական գրականություն» մասնագիտությունն ստանալուց հետո Նավազն սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Նա վարչապետի մշակած՝ տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրի իրականացման պատասխանատուն է:

Ըստ lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Անգլիայի Գավաթի ¼ եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’