‘«Իմ տղան կապ չունի Հայրիկյանի դեմ մահափորձի հետ». Մամուլ’

960

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի՝ 51-ամյա Կարինե Էլչակյանի, երեկ «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե չի կարող որևէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիներ չի ունեցել:

«Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել: Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,- ասաց տիկին Ռոզան:

Հիշեցնենք, որ մյուս ձերբակալվածի հարազատները թերթի հետ զրույցում պնդել էին, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Հավելենք նաև, որ այս գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, որը, ըստ Հայրիկյանի, «բավարար անկախություն չունի»:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհային քարտեզ Րաֆֆիի համար. «Կոնսենսուս մինուս Սերժ»’
Հաջորդ հոդվածը‘Հետընտրական զարգացումները բացասաբար են անդրադարձել Սերժ Սարգսյանի առողջության վրա. Մամուլ’