‘Ինդոնեզիայի մայրաքաղաքը ջրասույզ է լինում’

788

Ջրհեղեղի հետևանքով Ինդոնեզիայի մայրաքաղաքի արվարձանների շուրջ 10 հազար բնակելի տուն ջրասույզ է եղել, ողողվել Է նաև Ջակարտայի կենտրոնական շրջանը, հայտնում են ինդոնեզական ԶԼՄ-ները:

Գերքաղաքի ավանի մի շարք շրջաններում ջրի բարձրությունը հասել է կես մետրի, ջրով են լցվել նույնիսկ Ջակարտայի կենտրոնում գտնվող մունիցիպալիտետը և տրանսպորտային հանգույցները:

Ներկայիս աղետը վերստին բացահայտել է գերքաղաքի հիմնախնդիրները, որտեղ մինչև 25 մլն մարդ է ապրում: Գրունտային ջրերի ակտիվ սպառման պատճառով քաղաքի՝ նստվածքային ապարներից բաղկացած հիմքը նստում է տարեկան 10 սանտիմետր արագությամբ: «Արմենպրեսի» հաղորդմամբ, Արդեն այժմ Ջակարտայի տարածքի կեսից ավելին ցածր է գտնվում ծովի մակերևույթից, և ջուրն այնտեղից ինքնաբերաբար չի կարող հեռանալ: Այն արտամղվում Է հզոր պոմպերով: Իսկ երբ դրանք չեն կարողանում լուծել խնդիրը, յուրաքանչյուր նոր սաստիկ անձրևը սպառնում է աղետյալ շրջանների աշխարհագրության սրընթաց ընդլայնմամբ:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի խոսքով` Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Սևանա լճից դուրս է բերվել Ալեքսանդր Տրախտենբերգի դին’