Ինձագի․ Լավ տրամադրվածությամբ ենք մոտենում «Միլանի» դեմ առաջին հանդիպմանը

148

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նախախաղային ասուլիսում խոսել է Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ առաջիկա դիմակայությունում իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Լավ տրամադրվածությամբ ենք մոտենում առաջին հանդիպմանը։ Պետք է խաղանք սառնասրտությամբ, սթափ մտքով եւ սրտով։

Չեմ կասկածում մեր ոգու ուժին, բայց պետք է նաեւ մտածված խաղալ, քանի որ կլինեն նաեւ բարդ պահեր։ Մրցավազքը կտեւի 180 րոպե։ Պետք չէ մոռանալ այդ մասին։

Մեր հարձակվողները հիմա կարողանում են իրացնել գոլային պահերը։ Ամբողջ թիմը պետք է արդյունավետ լինի, ստեղծի պահեր»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Միլան» — «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ռեալը» բաց թողեց հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄեսսիի կինը դեմ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն