Մեսսիի կինը դեմ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

148

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի կինը դեմ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։ «Ալ-Հիլյալը» ֆուտբոլիստին առաջարկել է 400 միլիոն եվրոյի պայմանագիր, սակայն Անտոնելա Ռոկուցոն չի ցանկանում երեք որդիների հետ ապրել օտար մշակույթում, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն ֆինանսական խնդիրներ ունեցող կատալոնական ակումբից պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԻնձագի․ Լավ տրամադրվածությամբ ենք մոտենում «Միլանի» դեմ առաջին հանդիպմանը
Հաջորդ հոդվածըMarca. Բուսկետսը որոշել է հեռանալ Բարսելոնայից