‘Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան’

786

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Անդրես Ինյեստան նշանակվել է Լա Լիգայի դեպսան: sport24.ru–ի հաղորդմամբ, նախօրեին Տոկիայում  տեղի էր ունեցել հանդիսավոր արարողությունը, որին ներկա  է եղել նաև Լա Լիգայի նախագահ Խավիր Տեբասը։

35-ամյա Ինյեստան, որը ներկա պահին  ճապոնական «Վիսսել Բոբե» ակումբի խաղացող է, նվիրել են Լա Լիգայի խորհրդանշական մարզաշապիկ իր՝ 8 համարով։ 

Ինյեստան 2002-2018 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»։

LaLiga Icons ծրագիրն ուղղված է իսպանական լիգայի բրենդի ընդլայնմանը առցանց տարածման վրա հիմնված ռազմավարության միջոցով, այսինքն՝ առավելագույնի հասցնել Լա Լիգայի կոնտենտը և փոխազդեցությունը սոցիալական ցանցերի միջև, ինչը թույլ կտա Լա Լիգայի ամբողջ աշխարհի երկրպագուներին շփվել միմյանց հետ:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. ՍԴ անդա՞մ, թե դատավոր՝ ո՞րն է տարբերությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Տոկիո-2020-ի թալիսմաններն անուններ են ստացել’