‘Տոկիո-2020-ի թալիսմաններն անուններ են ստացել’

762

Այսօրվանից սկսած կմնա ուղիղ մեկ տարի մինչև Տոկիո-2020-ի մեկնարկը։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները:

ՀԱՕԿ-ը գրում է, որ Միրայտովան կապույտ և սպիտակ գույներ ունեցող Օլիմպիական թալիսմանի անունն է: Ճապոներենից թարգմանված՝ նշանակում է ապագա և ընդմիշտ։ Պարալիմպիկ խաղերի թալիսմանն էլ վարդագույն ու սպիտակ է։

Նրան տվել են Սոմեյտի անունը: Վերջինս սակուրայի ամենահայտնի տեսակն է։ Տոկիյի Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Նախորդ հոդվածը‘Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան’
Հաջորդ հոդվածը‘WTA Baltic Open ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվել է մեկնարկում’