‘Ինյեստա. «Կուզեի՝ Կլասիկոն նորմալ խաղ լիներ, ոչ թե ինչպես Մոուրինյուի ժամանակ էր»’

1408

«Բարսելոնայի» պաշտպան Անդրես Ինյեստան, խոսելով ապրիլի 2-ին Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին, ասել է.

-Մենք Կլասիկոն մյուս հանդիպումների շարքին չենք դասում։ Մնացած բոլոր հանդիպումները եզրափակիչներ են։ Եթե հաղթենք՝ մենք կմոտենանք մեր նպատակին՝ չեմպիոնությանը, բայց կշարունակենք հաղթել «Ռեալին»։

Ես նախընտրում եմ, որ Կլասիկոն նորմալ հանդիպում լինի, ոչ թե այնպիսին, ինչպիսին Մոուրինյուի՝ Մադրիդում աշխատելու երեք տարիների ընթացքում էր։ Մենք ուզում ենք խոսել ֆուտբոլի մասին։ Դաշտում բռնկումները ոչ մեկին օգուտ չեն բերի,-ասել է Ինյեստան։

Նախորդ հոդվածը‘4+4+4 ձեւաչափով բանակցությունները. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Գյոտցեն անհավատալի ֆուտբոլիստ է»’