‘Կլոպ. «Գյոտցեն անհավատալի ֆուտբոլիստ է»’

1173

«Լիվերպուլի» գլխաավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի մեկնաբանել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի՝ անգլիական ակումբ հավանական տեղափոխության մասին լուրերը։ Կլոպը Գյոտցեին մարզել է «Բորուսիայում» աշխատելու տարիներին։

-Մենք կարող ենք խոսել Մաթիպի (կամ մեկ ուրիշի մասին, բայց ոչ Մարիոյի։ Ես ուրախ եմ, որ նա հավաքականի կազմում երեկ լավ խաղ ցույց տվեց, բայց ավելացնելու ոչինչ չունեմ։

Նա անհավանական ունակություններով ֆուտբոլիստ է և ցանկանում է լավագույն մարզավիճակ ձեռք բերել չորս ամիս չխաղալուց հետո,-ասել է Կլոպը «ESPN FC»-ի փոխանցմամբ։

Նախորդ հոդվածը‘Ինյեստա. «Կուզեի՝ Կլասիկոն նորմալ խաղ լիներ, ոչ թե ինչպես Մոուրինյուի ժամանակ էր»’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիան» պաշտոնանկ է արել Գարի Նևիլին’