Ինչի՞ կարող են հանգեցնել ԵՄ պատժամիջոցները «Аэрофлот»-ի դեմ

518

 «Аэрофлот»-ը կարող է հայտնվել Եվրամիության պատժամիջոցների տակ՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով․ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հազարավոր քաղաքացիներ ջանում են հասնել Լեհաստան և հարևան երկրներ՝ Բելառուսի սահմանով։ Եվրոպայում այն կարծիքի են, որ այդ մարդիկ սահմանին են հայտնվում Մինսկի օգնությամբ, իսկ «Аэрофлот»-ը, Blumberg գործակալության տվյալներով՝ կարող է կապ ունենալ միգրանտների տեղափոխմանը։

Ավիաընկերությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է իր մասնակցությունը միգրանտների զանգվածային տեղափոխմանը Բելառուս։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ինքը ո՛չ կանոնավոր, ո՛չ էլ չարտերային չվերթներ չի իրականացնում Իրաքի և Սիրիայի քաղաքներ, ինչպես նաև՝ Ստամբուլի և Մինսկի միջև։ «Аэрофлот»-ը նաև նշել է, որ Իրանի, Իրաքի և Սիրիայի քաղաքացիները Ռուսաստանով տարանցիկ թռիչք իրագործելու համար պետք է ռուսաստանյան տարանցիկ վիզա ստանան։

Ռուսաստանցիները կոշտ են արձագանքել հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ լուրին։ Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փակել օդային տարածքը արևմտյան ավիաընկերությունների համար, եթե «Аэрофлот»-ի դեմ պատժամիջոցներ սահմանվեն։

«Եվրոպացիները չեն ասում՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Բազմամյա պրակտիկա գոյություն ունի, երբ Ռուսաստանը ավիացիոն վեճերի դեպքում հայելային պատասխան է տալիս։ Ուստի այն ամենը, ինչ կապված կլինի «Аэрофлот»-ի թռիչքները սահմանափակելու հետ, հայելային պատասխան կստանա»,- հայտարարել է «Авиапорт» գործակալության գործադիր տնօրեն Օլեգ Պանտելեևը՝ հավելելով, որ քաղաքացիական ավիացիան երկար ժամանակ եղել է այն ոլորտը, որը պաշտպանված է եղել կտրուկ քաղաքական որոշումներից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըBlumberg. ԱՄՆ-ն իր մտահոգություններն է փոխանցել Եվրոպային
Հաջորդ հոդվածըԲելառուսալեհական սահմանին իրավիճակը սրվում է