Blumberg. ԱՄՆ-ն իր մտահոգություններն է փոխանցել Եվրոպային

390

Blumberg գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն իր եվրոպացի դաշնակիցներին է փոխանցել  մտավախություններն այն մասին, որ Ռուսաստանը, հնարավոր է, քննարկում է Ուկրաինա ներխուժելու հնարավորությունը՝ Մոսկվայի և ԵՄ-ի միջև միգրանտների ճգնաժամի և էներգակիրների մատակարարման հետ կապված սրացումների ֆոնին՝ արդեն երրորդ անգամ։

Ինչպես գործակալությանը հաղորդել են միանգամից մի քանի իրազեկ աղբյուրներ, այդ մտավախությունները հիմնվում են ինչ-որ տեղեկության վրա, որը ԱՄՆ-ը դեռ չի հայտնել եվրոպական երկրների կառավարություններին։ Այդ տեղեկությունը հաստատվում է այնպիսի ապացույցներով, որոնք արդեն դարձել են հանրության սեփականությունը, գրում է Blumberg-ը։

Սպիտակ տունն առայժ որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ռուսաստանը հայտարարում է, որ զորքերի տեղակայումն իր տարածքում՝ իր ներքին գործն է, և հերքում է որևէ ագրեսիվ մտադրություն՝ միաժամանակ ԱՄՆ-ին մեղադրելով սադրիչ գործողությունների համար Սև ծովում իր սահմանների մոտ, ուր այս շաբաթ ամերիկյան ռազմական նավախումբ է մտել։

Նույնպիսի բանավեճեր տեղի են ունեցել այս տարվա գարնանը, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում էին ուկրաինական սահմանի մոտ զինված ուժերի, տանկերի և ռազմական ավիացիայի տեղակայման համար։ Այդ վիճաբանությունները թուլացան այն բանից հետո, երբ ամերիկյան նախագահ Ջո Բայդենը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և առաջարկեց հանդիպել, ինչը տեղի ունեցավ հունիսին, հիշեցնում է Blumberg-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1309 նոր դեպք, 70 մահ
Հաջորդ հոդվածըԻնչի՞ կարող են հանգեցնել ԵՄ պատժամիջոցները «Аэрофлот»-ի դեմ