‘Ինչո՞ւ է Մոուրինիուն դժգոհ Հենրիխ Մխիթարյանի խաղից’

3108

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեց Հենրիխ Մխիթարյանի համար 42 մլն եվրո, չնայած, ոչ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայամագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի: Ստուգիչ հանդիպումների ժամանակ Մոուրինիուն Մխիթարյանին ընդգրկում էր մեկնարկային կազմում, ապա բազմիցս գովաբանում և, ըստ արժանվույն գնահատելով, նշում, որ շուտով նոր խաղացողն իր մասին կհայտնի ողջ թափով:

Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղերում Մխիթարյանին տրամադրված 15-30 րոպեներից հետո, Մոուրինիուն դուրս բերեց Մխիթրյանին «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում դերբիի հանդիպմանը: Սակայն պորոտւգալացին փոխարինեց հայ ֆուտբոլիստին ընդմիջման ժամանակ, ապա նշեց, որ դժգոհ է հայ մարզիկի խաղից, հաղորդում է sports.ru-ն:

Մամուլի ասուլիսի ժամանակ Մոուրինիուն պատմություն «հորինեց», որ Մխիթարյանը, իբր փորձ չունի բարձր մակարդակի հանդիպումներում ելույթ ունենալու՝ կարծես մոռանալով, որ նա շաբաթը երկու անգամ «Բորուսիայի» կազմում դուրս էր գալիս «Սիգնալ Իդունա Պարկի» մարզադաշտ՝ 80 հազարանոց հանդիսատեսի առջև, խաղացել է Գերմանիայի գավաթի երեք եզրափակիչներում և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում:

Մոուրինիուն ցանկանում է, որ Մխիթարյանն ընտելանա թիմում և Պրեմիեր լիգայում: Նա չի խնայում այն խաղացողներին, ովքեր հիասթափեցրել են իրեն: Ուժեղ խաղացողները կարող են վերականգնել մարզիչի վստահությունը, իսկ զգայուն խաղացոցներին, ինչպիսին է Մխիթարյանը, փոքր-ինչ ավելի բարդ է: Վնասվածքից հետո Մոուրինիուն, հավանաբար, խաղ կհանի է Հենրիխին, սակայն ոչ այնպիսի թիմերի դեմ, ինչպիսին է «Մանչեսթեր Սիթին»:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Ես գիտեմ Անգլիայի օրհներգը, բայց հավաքականը պետք է անգլիացի մարզի» ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ’