‘Ինչպե՞ս դառնալ սեփական տեղակալը. Կոստանյանը գիտի (Մամուլ)’

1330

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է, որ պաշտոնյայի համար կարող է գերագույն նպատակ լինել սեփական տեղակալը դառնալը: Որքան էլ միտքն աբսուրդային է հնչում, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության համար սովորական, առօրյա պատկեր է: Օրինակ՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանն ազատվել է աշխատանքից և նույն օրը նույն գերատեսչությունում նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բնականաբար, գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնում է, որ մարդիկ ազատվել են իրենց կամքով՝ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ մարդն իր կամքով դիմել է, որ իր պաշտոնն իջեցնեն, դարձնեն իր իսկ տեղակալը»:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն Արարատում չեզոքություն կպահի’
Հաջորդ հոդվածը‘Համազգեստ փոխելը ոստիկանության բարեփոխում չէ. ԵԱՀԿ պաշտոնյա’