Ինչպես են աշխարհում արձագանքում Pandora Papers-ի հրապարակումներին

350

Pandora Papers-ի հրապարակումներում նշված համաշխարհային առաջնորդները տարբեր կերպ են արձագանքում դոսիեին, գրում է Washngton Post-ը։

Դոսիեն դիմավորվել է պաշտոնական հերքումներով, օտարերկրյա ազդեցության մեղադրանքներով և առայժմ միայն մեկ հայտարարությամբ՝ պաշտոնական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։

Այսպես, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խոստացել է, որ հետաքննություն կանցկացվի Պակիստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, ում անունը հիշատակվում է փաստաթղթերում։ Նա նաև հայտարարել է, որ ինքը և իր կառավարությունը ողջունում են նման հրապարակումները, քանի որ դրանք նպաստում են «մերկացնելու վերնախավին, որը հարստություն է կուտակել անազնիվ ճանապարհով»։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, որը մեղադրվում է օֆշորային ճանապարհով Ֆրանսիայում դղյակ ձեռք բերելու մեջ, հայտարարել է, թե այդ հրապարակումը փորձ է՝ օտարերկրյա ուժերի կողմից երկրի ընտրությունների վրա ազդելու և իրեն վարկաբեկելու։

Հորդանանում բնակչության մի մասը հանդես է եկել Աբդուլլա II արքայի պաշտպանությամբ, որը, Ըստ Pandora Papers-ի տվյալների, ավելի քան 100 մլն դոլար է ծախսել օֆշորներով անշարժ գույք ձեռք բերելու համար։

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը վարչապետ Բորիս Ջոնսոնից և իշխող Պահպանողական կուսակցությունից պահանջում է վերադարձնել այն փողը, որը կուսակցությունն ստացել է դոսիեում հիշատակված անձանցից, և հետաքննություն սկսել, գրում է Guardian-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի ԶԼՄ-ները քննարկում են «Պանդորայի արխիվի» հրապարակումը
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Հայաստանում