‘Ինչպես են աչքերն ազդում լսողության, ուշադրության և համի ընկալման վրա’

1754

Մարդ այնքան մեծ կախվածություն ունի իր զգայական օրգաններից, որ չի ցանկանում կասկածել նրանց մատուցած «ինֆորմացիային»: Cracked ամսագիրը  ներկայացնում է 3 հետաքրքիր փաստ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդկանց աչքերն ազդում լսողության, ուշադրության և  համի ընկալման վրա:

Աչքերը կարող են ստիպել լսել այլ բառեր

Խոսակցության ընթացքում լսելու գործընթացը շատ պարզ է՝ մարդը լսում է այն, ինչ արտաբերում է դիմացինը: Բայց շատ բան կարող է փոխվել, եթե դիմացինն անծանոթ է. Հասկանանք, թե ինչու:

Խնդիրն այն է, որ տեսողությունը զգայական դոմինանտ օրգան է համարվում, ինչն իր հերթին նշանակում է, որ այն, ինչ տեսնում են աչքերը, կարող է մեծապես ազդել լսողության վրա: Որպեսզի համոզվեք դրանում, դիտեք տեսանյութը:

Տեսանյությում դուք հստակ կարող եք լսել, թե ինչպես է տղամարդը արտասանում «բա, բա, բա», և երբ պատկերը փոխվում է, «բա, բա, բա»-ներն ընկալվում են որպես «ֆա, ֆա, ֆա»: Եթե պարզապես փակեք աչքերը, դուք կշարունակեք լսել այն, ինչ արտաբերվում է տեսահոլովակից, այլ ոչ թե այն, ինչը ձեր ուղեղին են հաղորդում ձեր աչքերը:

Այս խաբկանքը կոչվում է «Մակ-Գուկի էֆեկտ», և այն առավելապես նկատվում է անծանոթների հետ շփման ժամանակ: Ամենացավալին այն է, որ իմանալով խաբկանքի մասին, միևնույն է՝ շատ բարդ է կարգավորել տեսածն ու լսածը միաժամանակ:

Մեքենա վարելիս ուղեղը ջնջում է «ոչ կարևոր» օբյեկտները

Շատերն արդեն իսկ հասցրել են հանդիպել օպտիկական խաբկանքների, սակայն վերաբերվել են դրանց որպես ուղեղի սովորական թերություն: Բայց խնդիրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե դուք վարորդ եք:

Պարզապես 10 վայրկյան նայեք կենտրոնի թարթվող կանաչ կետին: Դուք շարունակո՞ւմ եք նկատել կողքի երեք դեղին կետերը: Ո՛չ: Իսկ պատճառն այն է, որ ձեր ուղեղը ֆիքսվում է գործողություն կատարող օբյեկտի վրա և մոռացության է մատնում «ոչ կարևորները»: Դեղին կետերն իհարկե չեն անհետանում, բայց ձեր ուղեղը պարզապես ամբողջությամբ սևեռվում է կանաչ կետի վրա:

Քանի անգամ եք ՃՏՊ-ից հետո լսել «նա հայտնվեց չգիտեմորտեղից» կամ նմանատիպ այլ բառեր: Խնդիրն այն է, որ մեքենա վարելիս մարդն ավելի շատ կենտրոնանում է ճանապարհի, քան իր մեքենայի հետևից եկող ավտոմեքենաների՝ «ոչ կարևոր» օբյեկտների վրա:

Տեսողությունն ազդում է նաև համի վրա

Եթե որևէ լուրջ հոգեկան շեղում չունեք և չեք օգտագործում LSD, ձեզ դժվար թե մտահոգեն «ի՞նչ համ ունի այս կամ այն գույնը» կամ նմանատիպ հարցեր: Որքան էլ անհավատալի թվա, բայց աչքերն ուղեղի համար նախանշում են այս կամ այն ուտելիքի համը՝ կախված նրա գույնից: Սննդամթերքի մասնագետները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել Լոնդոնի գինիների ակումբի անդամների հետ: Նրանք գինիների մասնագետներիննախ առաջարկել են փորձել, ապա բնութագրել սպիտակ գինու համն ու պարունակությունը: Եվ երբ նույն՝ նախկինում արդեն փորձած գինին ներկել են կարմիր գույնով, Լոնդոնի գինիների ակումբի անդամներն սկսել են ընդգծել այդ գինու մեջ այն բաղադրիչները, որոնք սովորաբար հատկանշական են կարմիր գինիների դեպքում:

Նախորդ հոդվածը‘Բայց մեր Սերժը հեչ չի փոխվում. Սարգսյանի վիլնյուսյան այցի ֆեյսբուքյան արձագանքները ‘
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հրետակոծման է ենթարկվել’