‘Ինչպես են Սարգսյանները 337 հազար դոլարով «վարկանիշ գնում». Մամուլ’

1428

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես իր խոսքում հղում է անում տարբեր վարկանիշային տվյալների՝ հպարտանալով, թե այս կամ այն աղյուսակում մեր երկիրն առաջընթաց է գրանցել։ Սակայն իրական կյանքում բոլորս մեր մաշկի վրա զգում ենք հակառակը։ Պարզվում է՝ «տնտեսական այդ հրաշքը» արհեստական է, գնովի։ Թերթին հայտնի է դարձել, որ վարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսում Հայաստանին միջազգային վարկանիշների տրամադրման համար։

Նախարարությունը միայն 88 մլն 200 հազար դրամ կամ 217 հազար դոլար է ծախսել` Fitch Ratings LTD ընկերությունից, և 48 մլն 510 հազար դրամ կամ մոտ 120 հազար դոլար էլ` Moody’s Investors Service–ից վարկանիշ ձեռք բերելու համար։ «Ահա թե ինչպես են Սարգսյանները 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում մոտ 337 հազար դոլարով «վարկանիշ գնում»»,–եզրափակում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ միջնորդները մշտական խորհրդում հանդես են եկել զեկույցներով ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. Մամուլ’