‘Ինչպես էր ապրում Յանուկովիչը. Քաղաքացիները՝ լքված նստավայրում. Ֆոտոշարք, տեսանյութեր ‘

3085

Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի Межигорье-ում գտնվող նստավայրը գնալով ավելի ու ավելի շատ այցելուների է գրավում: Մարդիկ գալիս են այնտեղ՝ տեսնելու համար, թե ինչպես էր ապրում Ուկրաինայի նախագահը: Интерфакс-Украина-ի փոխանցմամբ, նստավայրի ունեցվածքի անվտանգությունը այս պահին ապահովում են միայն պետպահպանության մի քանի աշխատակիցներ եւ ինքնապաշտպանության ջոկատը, որոնք մարդկանց զգուշացնում են, որ ոչ մի բան չվնասեն: Նշենք, որ Յանուկովիչի նստավայրը դատարկ է մնացել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան վերջինս լքել է Կիեւը:

Межигорьеն Վիկտոր Յանուկովիչի մասնավոր նստավայրն է, որը գտնվում է Կիեւի մերձակայքի Петровцы ավանում: Յանուկովիչը առանձնատունը զբաղեցնում է 2002 թվականից: 1935 թվականից մինչեւ 2007 թվականը Межигорьеն պետական կառավարական նստավայրի կարգավիճակ ուներ, քանի դեռ այն չդարձավ մասնավոր սեփականություն: 2012 թվականից նախագահի աշխատակազմը այն վարձակալել էր՝ հարմարացնելով պաշտոնական այցերի համար նախատեսված վայրի:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը հրաժարական է տվել. Ընդդիմադիր պատգամավորներ’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչի լքված նստավայրի հարակից ավազանում փաստաթղթեր են «լողում». Ֆոտո’