Ինչպես Իսրայելը միջնորդ դարձավ ուկրաինական ճգնաժամում

370

Իսրայելը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերում հայտնվեց գրեթե պատահաբար։

Այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվեց ռուսաստանյան պատվիրակության հետ հանդիպել Բելառուսում, Վլադիմիր Զելենսկին որպես հանդիպման վայր առաջարկեց Երուսաղեմը, զանգահարեց Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթին, և վերջինս, իր համար անակնկալ, հայտնվեց իրադարձությունների էպիկենտրոնում և համաշխարհային մամուլի առաջին էջերին։

Իսրայելի ընտրությունը՝ որպես միջնորդ, ինքնին, միանգամայն հասկանալի և արդարացված էր։ Այդ երկիրը տասնամյակներ շարունակ պայքար է մղում հանուն իր գոյության և հարգանք է ներշնչում բանակցային սեղանի շուրջ։

Բացի այդ, Ուկրաինայի և ողջ աշխարհի աչքում Իսրայելի մասնակցությունը «ուկրաինացի նացիստների և ֆաշիստների» մասին ռուսաստանյան  ձանձրացնող հռետորաբանության պատասխանն էր․ աշխարհի բոլոր երկրների մեջ՝ Իսրայելը, հաստատ, բանակցությունների չէր նստի մի վարչակազմի հետ, որի գործողություններում այդ գաղափարախոսության թեկուզ թեթևակի ակնարկ կա։

Սակայն շատերն են կասկածում, որ Իսրայելը կարող է հաջողել այս առաքելության հարցում։

Ոմանք տարակուսում են հենց  միջազգային ասպարեզում չափազանց անփորձ քաղաքական գործչի՝ Նաֆթալի Բեննեթի թեկնածության կապակցությամբ։ Մյուսների կարծիքով՝ Իսրայելը չի կարող երկար պահել իր չեզոք դիրքը, քանի որ նրա պետական շահերը սերտորեն կապված են թե՛ Ուկրաինային աջակցող ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի հետ։ Եվ վաղ թե ուշ կողմերից մեկը ճնշումը կուժեղացնի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ-ներն անդրադարձել են Ռոման Աբրամովիչի թունավորմանը
Հաջորդ հոդվածըՌԴ-ն ակնկալում է, որ Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի