ԶԼՄ-ներն անդրադարձել են Ռոման Աբրամովիչի թունավորմանը

402

Կրակի դադարեցման վերաբերյալ  մարտի 3-ին Կիևում բանակցություններին Ռուսաստանի կողմից մասնակցած Ռոման Աբրամովիչի և ուկրաինական բանագնացներից երկուսի մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանշաններ, հաղորդել է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աբրամովիչի և ուկրաինական պատվիրակության երկու անդամների մոտ ի հայտ են եկել աչքերի կարմրություն, անդադար և ցավոտ արցունքազատություն, ինչպես նաև դեմքի և ձեռքերի մաշկի շերտազատում։

Դրանից քիչ անց Bellingcat պարբերականը (Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ») Twitter-ում հաստատել է այդ լուրը։

Նրանց վիճակն արդեն լավ է, կյանքին ոչինչ չի սպառնում։

Waal Street Journal-ի աղբյուրների կարծիքով՝ թունավորումը կազմակերպել են Մոսկվայում որոշ ուժեր՝ նպատակ ունենալով տապալել բանակցությունները։ Սակայն դա ընդամենը վարկած է, որը որևէ կերպ չի հաստատվում։

Վարկածներից մեկի համաձայն էլ՝ թունավոր նյութը, հնարավոր է, տարածվել է օդում, սակայն անհասկանալի է, թե հատկապես ով կարող էր կազմակերպել դա։ Այդ փաստերը բացահայտած հետաքննությունը ղեկավարում էր Bellingcat-ից Քրիստո Գրոզևը, որի կարծիքով՝ «դա մահափորձ չէր, այլ ընդամենը նախազգուշացում»․ թունավոր նյութի չափաքանակը և տեսակը սպանություն չեն ենթադրում, չէին կարող պերմանենտ վնաս հասցնել առողջությանը և կիրառվել են, ավելի շուտ, վախեցնելու նպատակով։

Ամերիկյան հետախուզությունը, ինչպես հաղորդել է Reuters-ը, կարծում է, որ մեղավորը շրջակա միջավայրն է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶախարյանը՝ ամենաթանկարժեք երիտասարդ խաղացողների տասնյակում
Հաջորդ հոդվածըԻնչպես Իսրայելը միջնորդ դարձավ ուկրաինական ճգնաժամում