‘Ինչպես հրապուրիչ դարձնել գորշ պանելային շենքերը. Բեռլին ‘

1873

Ստեղծել կտավ 22 հազար քառակուսի մետրի վրա՝ բարդ խնդիր է նույնիսկ վարպետի համար: Սակայն Cité Création արտ-խումբը Բեռլինում հիանալի կերպվ կատարել է այդ առաջադրանքը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Երեք տարի է պահանջվել Cité Création-ին՝ նկարազարդելու տիպային բազմահարկերի երբեմնի անդեմ ճակատները, որոնք վեր են խոյանում Բեռլինի արվարձանային Նոյքյոլն, Մարցան, Լիխտենբերգ թաղամասերում:  

Վերջերս ավարտվել են Բեռլինի Ֆրիդրիխսֆելդ արվարձանում ամենամասշտաբային գեղանկարի վրա կատարվող աշխատանքները: Պատի վրա արված 22 հազար քմ մակերեսով նկարը հավակնում է գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում: Օգստոսի 22-ին կկայանա աննախադեպ չափսերի արվեստի ստեղծագործութան բացման հանդիսավոր արարողությունը:

 Բնութան հետ ներդաշնակ

 Ներկայիս եվրոպական քաղաքներում շենքերի պատկերազարդված ճակատամասերին ինչի ասես, կարելի է հանդիպել՝ մեկի վրա՝ բնի մեջ կանգնած արագիլ, մյուսի վրա՝ հսկայական գորշ արջ:

Դիտողի հայացքի առաջ հառնում են զանազան վայրի կենդանիներ, բնության տեսարաններ: Գերմանական մայրաքաղաքում հենց նոր ավարտված նախագծի նպատակն է՝ ոչ միայն գունազարդել գունատ պանելային շենքերը, այլեւ սովորեցնել քաղաքաբնակներին ապրել բնության հետ ներդաշնակ:  

Cité Création արվեստի միջազգային ընկերակցությունը հիմնվել է 1978-ին Ֆրանսիայում: Այն միավորում է մոնումենտալ գեղանկարչության վարպետների, որոնց ձեռքով արդեն  պատերի վրա արված ավելի քան 600 խոշորամասշտաբ կտավներ են ստեղծվել աշխարհով մեկ:  Այդ ստեղծագործությունները կարելի է տեսնել Լիոնում, Բարսելոնում, Մեքսիկոյում, Նեապոլում, Մարսելում, Փարիզում, Լիսաբոնում, Լայպցիգում եւ շատ այլ քաղաքներում: Բեռլինում աշխատանքներն ավարտելուց հետո Cité Création-ը ձեռնամուխ է լինում այլ նախագծերի:  

Cité Création-ի աշխատանքները տարբեր քաղաքներում.

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Լիսկայի որդու գործողությունները եղել են իրավաչափ ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է հանձնել թեկնածուի գրանցման փաստաթղթերը’