‘Ինչ են ստորագրել Պուտինն ու Սարգսյանը ‘

1747

Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Մասնավորապես, ինչպես հայտնում է Ս.Սարգսյանի մամլո ծառայությունը, ստորագրվել են Գազպրոմ ԲԲԸ կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք և վաճառքի պայմաների, Հայաստանի համար բնական գազի գնի ձևավորման մասին միջկառավարական համաձայնագրեր: Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Գազպրոմ ընկերության հետ` ՀայՌուսգազարդին փոխհատուղում տրամադրելու վերաբերյալ: Բացի այդ, պայմանագիր է ստորագրվել նաև «Գազապրոմ էքսպորտ» ԲԲԸ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ միջև:

Ստորագրվել են նաեւ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը,  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկ օրում 6 անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ակտիվիստնների բերման ենթարկման փաստը մտահոգությունների տեղիք է տալիս’