‘Ինչ է, Հայաստանում բոլորն իմպոտենտ են և հրեաների սերմնահեղուկների կարո՞տ. Մամուլ’

1656

«Մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ»,- երեկ Ազգային ժողովում ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արտահայտելով իր մտահոգությունները և առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվելով՝ կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն։ Պաշտոնակատարն անտեղյակ զարմացել է՝ թե Հայաստան որևէ երկրից սերմնահեղուկ չի ներկրվում. «Մեր հանրապետությունում նման բան չի կատարվում, առաջին անգամ եմ լսում այդ մասին»։

«Ես անպայման կուղարկեմ գրությունը Ձեզ, որը մեզ է ուղարկել Մաքսային ծառայությունը, որտեղ նշվում է, որ մեծ քանակի սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան Իսրայելից։ Ես Ձեզ հորդորում եմ, որ ուսումնասիրեք և մեզ էլ տեղեկացնեք՝ իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից, և արդյո՞ք անվտանգ է դա»,- պնդել է Արծվիկ Մինասյանը։

Դաշնակցական պատգամավորի բացահայտումը երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Ոմանք այս նորությունն ընդունել էին որպես հարված գոտկատեղից ներքև և վիրավորված պատվախնդրությամբ բողոքում էին. «Ինչ է, Հայաստանում բոլորն իմպոտենտ են և հրեաների սերմնահեղուկների կարո՞տ»։

«Հրապարակ» 

Նախորդ հոդվածը‘Օտարերկրյա ավիափոխադրողներին թույլատրվել է հավելյալ չվերթներ իրականացնել դեպի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի մասնակցել քաղաքի կառավարմանը’