‘Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ (տեսանյութ)’

2944

«Ա1+»-ը հրապարակել է Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։ Կայքը նշում է. «թե որքանով է այն ամբողջական և լիարժեք, ձեռնպահ ենք մնում մեկնաբանելուց։ Այդ նախաքննական մարմնի գործն է։

Մենք որոշել էինք չհրապարակել այս տեսանյութը, եթե չլիներ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը Սյունիքի մարզպետարանի՝ երեկ տարածած հայտարարությանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Կոստանյանը iLur.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Ֆորմալ առումով ձայնագրության հրապարակումը չի կարող դիտարկվել որպես նախաքննության գաղտնի տվյալների հրապարակում:

Նշենք նաև, որ Սյունիքի մարզպետարանը  երեկ հայտարարություն է տարածել` հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ՝ ներկայացնելով տեսագրության նկարագրությունը։

Զինդատախազը նաև նշել էր, որ տեսագրությունը առգրավվել էր դեպքից ժամեր անց: Գևորգ Կոստանյանը կարծիք էր հայտնել, որ թե այդ մի քանի ժամվա ընթացքում մարզպետարանի աշխատակիցները կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը:

««Ա1+»-ը» այս կապակցությամբ նշոում է. «Չի բացառվում, որ մեր ձեռքի տակ հայտնվել է հենց այդ պատճենված տեսագրության օրինակը: Այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Տեսագրությունն արված է ժամը 23-ի սահմաններում։ Երեւում է դաժան միջադեպի հետեւաքով սպանված Ավետիք Բուդաղյանի երկրորդ անգամ գալը, Սյունիքի մարզպետարանի փոխանցմամբ,  արդեն նախկին մարզպետի տուն։ http://syunik.gov.am/news/item/2013/06/05/hunisi1/

Թե ինչ է եղել, դրանից առաջ, պարզ չէ։ Շատ բաներ էլ անհասկանալի են, եւ միայն նախաքննական մարմինը թերեւս կարող է հստակ պատասխան տալ։

Միայն հիշեցնում ենք, որ  պետական մարմինը՝ ի դեմս Սյունիքի մարզպետարանի, արդեն հրապարակել է այս տեսագրության նկարագրությունը»։

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի»՝ հաջորդ մրցաշրջանի տնային բոլոր հանդիպումների տոմսերն արդեն սպառվել են’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանին աջակցում են մտավորականները. Մամուլ’