«Ինտերը» բանակցում է Թարեմիի եւ Զելինսկու հետ

345

Միլանի «Ինտերը» բանակցում է պորտուգալական «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիի եւ Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկու հետ, հաղորդում է Goal.com-ը։ Նրանց պայմանագրերն ավարտվում են հունիսին։

«Այո, մենք աշխատում ենք Թարեմիին եւ Զելինսկուն ազատ գործակալի կարգավիճակում անվճար ձեռք բերելու ուղղությամբ։

Մենք տեղյակ ենք պահել «Պորտուին» եւ «Նապոլիին» տվյալ խաղացողների հետ բանակցությունների մասին»,- ասել է «Ինտերի» տնօրեն Պիերո Աուզիլոն։

31-ամյա Թարեմին այս մրցաշրջանում «Պորտուի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

29-ամյա Զելինսկին «Նապոլիի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊետրակով. «Մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»
Հաջորդ հոդվածըՉորս մարդ է սպանվել